Այսօր՝ ժամը 11.33-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ուժանիս գյուղում երեկ՝ ժամը 23.00-ից մինչև 24.00-ը, գյուղում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են 15 հա հացահատիկի և առվույտի ցանքատարածքներ, 5 հա բանջարաբոստանային կուլտուրա և 20 հա խոտհարք:
Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետը և տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետը, իսկ ժամը 12.35-ին՝ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: