Հասարակություն 

Արյունոտ սպանդ՝ Բելգիայի հոգեբուժական կլինիկայում

Բելգիայի Սհարբեկ կոմունայի հոգեկան առողջության կենտրոնի հիվանդը դանակով 7 մարդու է վիրավորել, հայտնում է RTL հեռուստառադիոընկերությունը:

Վիրավորներից երկուսը կրիտիկական վիճակում են: Դեpքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: Հարձակումից մեկ ժամ անց հարձակվածին ձերբակալել են իր ծնողների տանը:

Պարզվել է, որ նա 19 տարեկան է և բուժվել է 5 տարեկանից: Նա նաև հիվանդանոցից դուրս գալու թույլտվություն է ունեցել: Դանակով բժշկական կենտրոն վերադառնալով՝ նա նետվել է հաստատության աշխատակիցների վրա:

Վկաների խոսքով՝ մոտ 20 շտապօգնության մեքենա է ժամանել դեպքի վայր:

Նույն շարքից