Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը մտադիր է առաջիկայում չեղարկել Կուբայի դեմ գործող մի շարք պատժամիջոցներ

analitik.am

ԱՄՆ-ը որոշում է կայացրել հանել դեպի Կուբա  արտահանման եւ վերաարտահանման մի շարք տնտեսական սահմանափակումներ: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի Ֆինանսների եւ առեւտրի նախարարության հայտարարության մեջ, գրում է   Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Դեկտեմբերի  կեսին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոնգրեսին կոչ է արել վերացնել Կուբայի նկատմամբ առեւտրական էմբարգոն, որն արդեն ավելի քան  50 տարի է`գործում է:

Սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ընթացքում ընդունել է Կուբային տնտեսական շրջափակման ձախողումը: Օբաման խոստացել է, որ կոնգրեսն անպայման կհանի Կուբայի նկատմամբ էմբարգոն, ինչը կղզի-պետության կյանքում անխուսափելի փոփոխությունների կհանգեցնի:

Նույն շարքից