Հասարակություն 

Տեղի է ունեցել փլվածք. ԱԻՆ

Մայիսի 27-ին, ժամը 11.59-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` Սբ. Նշան եղեկեցու մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհի փլվածք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: 
Պարզվել է, որ վնասվել է Ռուսթավելի փողոցի տակով անցնող սելավատարի բետոնյա շերտը, ինչից փլուզվել է ճանապարհահատվածը և առաջացել է անցք (0.03 քմ): Վերոնշյալ ճանապարհատվածը դարձել է վտանգավոր երթևեկության համար. տարածքը սահմանազատվել է:

Նույն շարքից