Հասարակություն 

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով Մեղրի քաղաքում

Մայիսի 27-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 15բ շենքի 4-րդ հարկում:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի շքապատշգամբում 5 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:


Հրդեհը մեկուսացվել է ժամը ՝15:06-ին, մարվել՝ 15.07-ին:


Շքապատշգամբում այրվել է սառնարան, կահույք, տնտեսական իրեր և դուռ:

Նույն շարքից