Հասարակություն 

Կալանավորվեց Երևանում 14-ամյա աղջնակին մահվան ելքով վրաերթի ենթարկած տղամարդը

Երեկ` հունվարի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանն ու ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը միջնորդություն են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի ավագ քննիչ Գ. Թադևոսյանի որոշմամբ ձերբակալված, Երևան քաղաքի Նոր Արեշ 26 փողոցի բնակիչ, 55-ամյա Տիգրան Աղաբաբյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Տ. Աղաբաբյանը, ով կասկածվում է հունվարի 11-ին իր վարած ավտոմեքենայով Երևանում Արմավիր քաղաքի բնակիչ, 14-ամյա Շուշանիկ Իսպիրյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ` կալանավորվեց և տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից