Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes Benz-ը, Վազ 2107-ը և Honda-ն. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում բախվել են 52-ամյա Քերոբ Գևորգյանի վարած Mercedes Benz մակնիշի 49 ԼD 999 համարանիշի, 42-ամյա Կարեն Ավագյանի վարած Վազ 2107 մակնիշի 61 ՏԼ 553 համարանիշի և 41-ամյա Վահագն Թաթոյանի վարած Honda մակնիշի 35 DՍ 961 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորուհին՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 46-ամյա Հռիփսիմե Առաքելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից