Այսօրը Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: 1-ին Հանրապետությունը ծնվեց և ամրացավ հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի և Սարդարապատի:
1918-1920թթ. Գոյատևած Հայաստանի 1-ին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության ընթացքը…
1-ին Հանրապետությունը գոյատևեց շուրջ երկուսուկես տարի և 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշևիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաև Հայաստան… և նոր արյունահեղությունից խուսափելու համար դաշնակցական կառավարությունն իշխանությունը հանձնեց բոլշևիկներին: 1915թ. մեծ արյունահեղությունը, Հայոց ցեղասպանությունը դեռ թարմ վերքեր ուներ…
Եվ միայն մեծ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարի շնորհիվ էր (նա կռվեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների և բոլշևիկների դեմ), որ Զանգեզուրը մնաց արդեն բոլշևիկյան դարձած Հայաստանի կազմում:
Հայ Արիական Միաբանությունը օրեր առաջ շնորհավորել է հայությանը՝ մայիսյան բոլոր հաղթանակների համար: