Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ ոստիկանապետն ընդունեց Նիկոլայ Բորդյուժային

analitik.am

Հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ համագործակցության կապակցությամբ և ընդգծեց, որ արվում է ամեն ինչ գործընկերության ավելի բարձր մակարդակի հասնելու համար, ինչը թույլ կտա համարժեք հակազդել բոլոր մարտահրավերներին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլայ Բորդյուժան ներկայացրեց փոխգործակցության հետագա խորացման` իր դիտարկումները և առաջարկները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նույն շարքից