Mateera ավստրիական հյուրանոցը նոր յուրօրինակ ակցիա է իրականացնում: Crazy Days անվանվող ակցիայի ժամանակահատվածում Mateera հյուրանոցի հյուրերն իրենք են որոշում՝ որքան արժի իրենց ապրելը այդ հյուրանոցում:
Ընտանեկան այս հյուրանոցը նպատակ ունի առավելագույն հարմարավետություն ապահովել իր հյուրերի համար, այդ պատճառով էլ ղեկավարությունը որոշել է պարզել՝ ինչպես են գնահատում իրենց մատուցած ծառայությունները, հայտնում է տուրիստական MarcoPolo ամսագիրը:
Crazy Days-ը կտևի հունիսի 22-ից մինչև հուլիսի 12-ը, ակցիան գործելու է բոլոր հյուրերի համար, ովքեր կվճարեն այնքան, որքան կհամարեն անհրաժեշտ:
Հյուրանոցի ղեկավարությունը համոզված է, որ վճարը չի լինի շատ ցածր, քանի որ նրանք անում են ամեն ինչ՝ հյուրերին բավարարելու համար, իսկ տուրիստական կայքերում դրական արձագանքները վկայում են այն մասին, որ ջանքերը իզուր չեն:
Mateera հյուրանոցի ուշադրության կենտրոնում երիտասարդ ընտանիքների պահանջմունքներն են և նրանց առաջարկություններն ու ցանկությունները հաշվի են առնվել ղեկավարության կողմից:
Հյուրանոցի ղեկավարության խոսքով՝ Crazy Days ակցիան գրավիչ նախաձեռնություն է, որը պետք է դառնա հյուրանոցի աշխատակիցների և հաճախորդների փոխադարձ հարգանքի սիմվոլը:
Mateera հյուրանոցը գտնվում է Սանկտ-Անտոն-իմ Մոնտաֆոնում՝ Ավստրիայում: