Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ-ի դեմ աշխատում է ոչ միայն Ադրբեջանը՝ իր մեծ ռեսուրսներով, այլև իր «եղբայրը»՝ Թուրքիան. Գագիկ Մինասյան

analitik.am

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ,անդրադառնալով երեկ ԵԽ ԽՎ-ում քննարկված հակահայկական բանաձևերին, ասաց, որ բարդ է միջազգային խորհրդարանական վեհաժողովներում պաշտպանել հայկական տեսակետը, որտեղ մի մեծ թուրքական և ադրբեջանական լոբբի է աշխատում:

«Պահանջվում է մեծ ջանք և եռանդ, որպեսզի հնարավոր լինի նման բանաձևեր չանցկացնելը»,- ասաց Մինասյանը:

Խոսելով՝ ԵԽ ԽՎ-ում երկու հակահայկական բանաձևերի մասին,բանախոսը ասաց. «Հայաստանում կատարվեց մեծածավալ աշխատանք, որտեղ դրված էր այն, որ եթե ԵԽ ԽՎ-ն գնա այդ ճանապարհով,  ինքը մեծ խնդիր կստեղծի Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար: Այդ առումով մեծ աշխատանք կատարվեց, ու մեզ հաջողվեց բանաձևերից ամենավտանգավորը ընդունել չտալ: Մյուսը, որը նույնպես դեստրուկտիվ է, այդուհանդերձ, ընդունվեց: Մեկ անգամ ևս մենք ապացուցեցինք, որ եթե մենք միահամուռ աշխատում ենք, ապա լավ արդյունքներ ենք ունենում»:

Գ. Մինասյանի խոսքով՝ ՀՀ-ի դեմ աշխատում է ոչ միայն Ադրբեջանը՝ իր մեծ ռեսուրսներով, այլև իր «եղբայրը»՝ Թուրքիան. «Երբեք որևէ պարագայում զիջել չի կարելի: Մինսկի խումբը գտնվեց իր բարձրության վրա, և իր գործունեության ողջ ընթացքում աննախադեպ քայլ կատարեց: Պետք է աշխատենք Մինսկի խմբի համանախագահների հետ»:

 

Նույն շարքից