Հասարակություն 

Մոսկվան եզրափակում է տուրիզմի համար վատագույն քաղաքների եռյակը

Տուրիզմի համար վատագույն քաղաքների շարքում Մոսկվան զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ առաջին հորիզոնականում Մումբայն է, երկրորդում Մարրակեշը: Առանձին կետերով ՌԴ մայրաքաղաքը բացարձակ լիդեր է եղել բացասական առումով՝ համամոլորակային տուրիստների բնորոշմամբ՝ այստեղ ամենաանհյուրընկալ մարդիկ են ապրում, ամենավատ հյուրանոցներն են ու տաքսիները և ամենամեծ անհամապատասխանությունն է գների և մատուցված խառայության միջև:


Լավագույն քաղաքը Տոկիոն է, որը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն հասարակական տրանսպորտ», «Լավագույն տաքսի ծառայություններ», «Լավագույն հյուրընկալ տեղացիներ» կատեգորիաներում:


Երկրորդ հորիզոնականում է Նյու Յորքը: Այստեղ տուրիստների համար առավել հետաքրքիր է ռեստորանների բազմազանությունը և հյուրընկալության աստիճանը:



Սկզբնաղբյուրը՝ Моя Планета.ru

Նույն շարքից