Առողջապահություն Հասարակություն 

Երևանում կանցկացվի առողջապահական համաժողով՝ 14 երկրի նախարարների մասնակցությամբ

Մարտի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի  «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովը, որին  նախատեսվում է շուրջ 14 երկրի առողջապահության նախարարների մասնակցություն:

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա կգտնվի նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբը:

Համաժողովի նպատակն է միջազգային քննարկումների  և գիտական ելույթների միջոցով բարձրաձայնել հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները և մարտահրավերները, մոտեցնել երկրների դիրքորոշումները և հանդես գալ համատեղ հայտարարությամբ:

Տարբեր երկրներից ժամանած մասնագետների քննարկման առանցքում կլինեն  առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարին ուղղված, ինչպես նաև այլ կարևոր հիմնահարցեր:

Նույն շարքից