Միջազգային Քաղաքականություն Ֆեյսբուք 

Հունաստանն ու Իսրայելը ևս «միացան» Ռուսաստանին

analitik.am

Լևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունաստանն ու Իսրայելը ևս «միացան» Ռուսաստանին: Հունաստանի և Իսրայելի պաշտպանության նախարարները մեղադրել են Թուրքիային Իսլամական պետությանն աջակցելու մեջ: Աթենքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը մեղադրել է Թուրքիային` Իսլամական պետությունից նավթ գնելու և դրանով իսկ ահաբեկչությանը նպաստելու մեջ: Այս հայտարարությունն ուշագրավ է երկու տեսանկյուններից: Նախ` առաջին անգամ է, որ Իսրայելը պաշտոնական նման բարձր մարդակով մեղադրանքներ է ուղղում Թուրքիային: Երկրորդը` Իսրայելն այս ընթացքում ոչ պակաս ստացել է նույն Իսլամական պետության կողմից վաճառվող նավթի մի որոշ մասը հենց Թուրքիայի միջոցով:

Այս հայտարարությունը հակասում է նաև վերջին շրջանում իսրայելա-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող լատենտային գործընթացներին ու հնարավորություններին: Ինչևէ, Թուրքիայի շուրջ օղակը գնալով սեղմվում է, իսկ թուրքական իշխանությունների համար ավելի է բարդանում «կեղտոտ ջրերից» դուրս գալու հնարավորությունը:

Նույն շարքից