Ռուսական TASS-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունն էլ հայտնել է, թե Մոսկվայում բժիշկները 7 մարդու մահ են արձանագրել գրիպից հետո առաջացած բարդությունների հետևանքով:
«Այսօրվա դրությամբ մենք ասում են, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին մահացել է 7 մարդ, որոնք անմիջականորեն առնչություն են ունեցել գրիպի բարդություններին: Այդ տվյալները գաղտնիք չեն»,- ասել է Խրիպունը մամլո ասուլիսի ժամանակ: