Հունվարի 25-ին, ժամը 19.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների ծակած, ինֆեկցված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Ֆրանց Ու.-ն, ով հայտարարել է, որ իրենց շենքի բակում 4 օր առաջ դանակահարել են:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 21-ին, ժամը 22.00-ին, նշված շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Ֆրանց Ու.-ի ոտքերին դանակով հարվածներ է հասցրել 1990 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն` պատճառելով վասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 26-ին, ժամը 10.45-ին, Անդրանիկ Ս.-ն Նոր Արեշ 44 փողոցից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է: