Հասարակություն 

Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության օրվան

Հայրենատե՛ր ծնողներ, սիրելի՛ մանուկներ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն ու խանդաղատանքով շնորհավորում եմ մեր մանուկներին հունիսի 1-ի բացառիկ ու կարևոր տոնի կապակցությամբ:


Դուք մեր լուսաբացներն եք, մեր օջախների առատ լույսը, մեր վաղվա օրը, ծնողների հույսն ու հենարանը, երկրի ապագան, նրա մշակույթը, գիրը, գիտությունն ու պաշտպանվածությունը...


Ամեն տարի մարդկությունը այս հիշարժան օրը նշում է որպես երեխաների հանդեպ ցուցաբերվող անհրաժեշտ ուշադրության ու խնամքի օր, երեխաներ, որոնք մոլորակի սերն են:

Հայոց անկախ հանրապետությունը հնարավոր բոլոր միջոցները ներդնում է առողջ սերունդ դաստիարակելու և սերնդի կենսակերպը ապահովելու համար՝ կառուցելով և վերանորոգելով մանկապարտեզներ, դպրոցներ, խաղահրապարակներ, մանկական առողջարանային համակարգեր, մասնագիտացված բուժսպասարկման կենտրոններ...


Հայոց պետականության հիմնասյունը հանդիսացող հայ ընտանիքի քրիստոնյա մանուկներ, դուք շրջապատված եք հոգատար ու ձեզանով մտահոգ դաստիարակներով,  ուսուցիչներով ու մարզիչներով: Ձեր կողքին են ձեզ անչափ սիրող ձեր ծնողները: Դուք ապրում եք աշխարհի ամենահրաշալի, հին ու բարի, քրիստոնյա աշխարհամասում՝ Հայաստանում, որի վաղվա անկոտրում և հայրենատեր քաղաքացին եք լինելու, նրա պաշտպանն ու տերը:


Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մանուկներ:

Եղեք միշտ առողջ ու անհոգ:

 

Խորին հարգանքով՝

            «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան

Նույն շարքից