Ուրվականը ֆոլկլորում, դիցաբանությունում, գեղարվեստական գրականության մեջ մահացած մարդու կամ կենդանու հոգին է, որը կարող է լինել տեսանելի մյուս կենդանի օրգանիզմների համար։ Ուրվականների նկարագրությունները տարբերվում են՝ համարյա թափանցիկ, հազիվ տեսանելիից մինչև իրական, կենդանանման ձևեր։
Մահացած մարդու հոգու հայտնվելու հանդեպ հավատը շատ տարածված է և թվագրվում է սկզբնական մշակույթներում անիմիզմի, նախնիների պաշտամունքի ժամանակներին։ Որոշակի կրոնական պրակտիկաներ՝ թաղման ծեսերը, էքզորցիզմը, ծիսական մոգության և սպիրիտուալիզմի որոշակի պրակտիկաներ հատուկ նախատեսված են մահացածի հոգու հանգստություն համար։
Մահացածների ուրվականների մասին առաջին վկայությունը մեզ է հասել դեռ Հին Եգիպտոսի ժամանակաշրջանից, երբ այդ երկրի բնակիչները ծանոթ մարդկանց հոգիները տեսնելով սարսափել են։ Ուրվականների նկարագրությունը հակասական է, մարդկանց մի մասը մարդանման թանձր մառախուղի է նմանացնում, իսկ մյուս մասը՝ մարդու շողքի:
Ուրվականների հետազոտությամբ զբաղվողները պնդում են, որ մարդը մահանալիս, երբեմն չի հասցնում գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվել։ Նա իր ետևից թողնում է էներգետիկ հետքը, որը իրեն կենդանի մարդ է համարում։ Գիտնականների խոսքով՝ սրանով է բացատրվում ուրվականների գոյությունը, ովքեր գտնվում են առավել հաճախ այն վայրերում, որտեղ սիրել են կենդանի ժամանակ։
Թեպետ ուրվականների գոյության մասին հիմնարար ապացույցներ չկան (կամ կան, սակայն գաղտնի են պահվում), այնուամենայնիվ, ականատեսները մշտապես պնդում են, որ տեսել, նկարել և անգամ խոսել են այդ ուրվականների հետ։
Ուրվականների հետազոտությամբ զբաղվողները համոզված են, որ մահացածները մի օր կկարողանան կապ հաստատել կենդանի մարդկանց հետ։
Շատ օրինակներ և փաստեր կան, որոնք ապացուցում են հանդերձյալ աշխարհից վերադարձած տեսիլքների գոյությունը։
Օրինակ, Իռլանդիայում մի կին երեկոյան անկողնու մոտ ծնկաչոք աղոթելիս հանկարծ ուսի վրա զգում է ձեռքի հպում: Շրջվելով տեսնում է գունատ, հազիվ երևացող քահանայի ուրվական: Մեկ շաբաթ անց նա լուրջ և երկար ժամանակով հիվանդանում է:
Անգլիայում նախկին մենաստանի տեղում կառուցված տանը, որտեղ բնակվում էր տեղի քահանան իր կնոջ հետ հաճախակի սկսում են տեսնել վանականի ուրվական, որը ի դեպ, ականատեսներին ասում էր, որ մահացել է 800 տարի առաջ, իսկ անունն էլ Իգնատիուս է:
Եվ ահա օրերից մի օր կինը նջասենյակում քնած ժամանակ զգում է, որ շնչահեղձ է լինում: Բացելով աչքերը նա տեսնում է տան ուրվականի աղոտ պատկերը, որը երկու ձեռքերով փորձում էր նրան խեղդել: Կնոջը մի կերպ հաջողվում է նրա ձեռքերից դուրս պրծնել և փախչել սենյակից դուրս: