Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Չինաստան ու Ճապոնիա է ուղարկվել իրանական նավթի առաջին խմբաքանակը։ Նավթով լեցուն լցանավերն այսօր լքել են Պարսից ծոցում գտնվող Հարք կղզու նավահանգիստը։
Իրանը հուսով է, որ Ճապոնիայում իր նավթի արտահանումը կհասնի օրական մինչև 300.000 բարելի։ Ներկայում մատակարարման ծավալը կազմում է օրական 110.000 բարել։