Քաղաքականություն 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հերքում է «Նոր Զովք»-ից գնած հավի մեջ որդ լինելու փաստը. տեսանյութ

analitik.am

Նուարդ Առաքելյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

«Թեժ գծին» հնչած զանգի միջոցով տեղեկատվություն էր ստացվել, որ քաղաքացին «Նոր Զովք» սուպերմարկետից գնել է տեղական թարմ հավ և կասկածում է, որ թռչնամսի մեջ կա կենդանի որդ:

Ահազանգի հիման վրա` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներն անմիջապես մեկնել են տվյալ հասցեով և իրականացրել համապատասխան գործողություններ:

Նմուշը փորձաքննության ենթարկելու արդյունքում պարզվել է, որ հավի մեջ հայտնաբերվածը իրականում եղել է ոչ թե որդ, այլ հավի ենթամթերք` շնչափողի մնացորդ:

Հայտնում ենք, որ ենթամթերք հայտնաբերելու հիմքով Ծառայությունը, համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի, համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրող ընկերությունում` Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում:

Նոր տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակչուհի, 37-ամյա Զինաիդա Բեկջանյանը Քաջազնունի փողոցի վրա գործող «Նոր Զովք» սուպերմարկետից կեսօրին գնել էր հավ, որի մեջ որդ էր հայտնաբերել: 

Տեսանյութը՝ shamshyan.com-ի

Նույն շարքից