Հասարակություն 

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 17:00-ի դրությամբ, Մարտունիում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության որոշ ավտոճանապա րհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհաշինական ընկերությունները դեռևս շարունակում են ճանապարհների մաքրման, լայնացման աշխատանքները:

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը սպասարկող «Աշոցքի ՃՇՇ» ՓԲ ընկերությանտնօրեն Մարսել Կարապետյանի փոխանցմամբ՝ անցած մի քանի օրերին, հատկապես գիշերային ժամերին, ճանապարհներին եղել է բուք, տեսանելիության ցածրաստիճան, սակայն Աշոցքի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների և ձյուն մաքրող մեքենամեխանիզմների չընդհատվող աշխատանքի շնորհիվ հանրապետության այդ հատվածում միջպետական և հանրապետական նշանակության
ավտոճանապարհները չեն փակվել:

Արագած-Ծիլքար և Ալագյազ-Մանթաշ ճանապարհահատվածներին վերջին օրերի առատ տեղումների ընթացքում ձյան շերտի հաստությունը հասել է մինչև 60-70 սմ: Հովհաննես Մարտիրոսյանի ղեկավարած համանուն ՓԲ ընկերությունը ճանապարհը ձնից մաքրելու համար աշխատել և շարունակում է աշխատել երկու հերթափոխով՝ 24 ժամյա ժամանակացույցով:

Ճանապարհները միշտ բաց պահելու համար կատարել են աղ ու ավազով մշակման, երթևեկելի գոտու լայնացման աշխատանքներ:

Ճանապարհները սպասարկող «Արթիկի Ճանշին» ՓԲ ընկերության տնօրեն Վահագն Բաղդասարյանը ասել է, որ ընկերության սպասարկման տարածքում փակ ճանապարհներ այս պահին չկան, սակայն որոշ հատվածներում առկա է մերկասառույցի վտանգ: Հունվարի 26-ի մինչև առավոտյան ժամը 11-ը դժվարանցանելի են եղել Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ հատվածները, սակայնճանապարհաշինական ընկերության ձյուն մաքրող 7 մեքենաներն ու 20-25 բանվորներն ամբողջ գիշեր աշխատել են և առավոտյան արդեն երթևեկությունը լիարժեք վերականգնվել է:

Այժմ երկկողմանի փակ է Վարդենյանց (Սելիմի) լե ռնանցքը: Չնայած այստեղ հիմա էլ ձյուն է տեղում, սակայն բուքն արդեն դադարել է, և «Շանթ-Սեյրան» ընկերության աշխատակիցները Մարտունու կողմից սկսել են ճանապարհի մաքրման
աշխատանքները: Ճանապարհաշինական ընկերության ղեկավարը՝ Արմեն Ղուկասյանը, տեղեկացրել է, որ
իրենք անընդհատ հեռախոսային կապի մեջ են Եղեգնաձորի իրենց գործընկերների հետ, ովքեր ճանապարհահատվածը մաքրում են մյուս կողմից: Ըստ Արմեն Ղուկասյանի՝ հունվարի 28-ի կեսօրից արդեն, Վարդենյանց լեռնանցքը բաց
կլինի:

Նույն շարքից