Հասարակություն 

Անիծյալ անտառ, ուր խորհուրդ չի տրվում այցելել

survincity.com-ը գրում է, որ Քենթ կոմսությունում գտնվող Պլակլի գյուղը մտել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ, որպես «Մեծ Բրիտանիայի ամենաշատ ուրվականների բնակավայր»: Պաշտոնապես համարվում է, որ այնտեղ բնակվում են 14 ուրվականներ:
Բացի այդ անտառի մոտակայքում գտնվող անգլիական Պլակլի գյուղը հայտնի է իր «ճչացող ծառերով»:
Համաձայն տարածված առասպելի, օրից մի օր Պլակլի բնակիչները բռնում են մի ավազակ և տանելով անտառ կապում են ծառից ու սպանում: Այդ մահապատժից հետո սպանված ավազակի հոգին մինչ օրս սկսում է թափառել Դերինգյան անտառում մարդկանցից վրեժխնդիր լինելու մոլուցքով տարված:
 
24919887Գիշերները անտառից հաճախ կարելի է լսել տարօրինակ, հոգեմաշ և սարսափազդու ձայներ: Խոսում են, իբր այդ ձայները հանում են անտառում մոլորված և ուրվականներին զոհ գնացած մարդկանց հոգիները:
Դերինգյան անտառում, օրինակ, տեսել են արահետով քայլող հին զինվորի, գնչուի, վանականի, 18-րդ դարի հագուստներով ծառից կախաղան արված ուրվականների:
Այս անհյուրընկալ վայրում հաճախ կարելի է լսել նաև տարօրինակ և վախեցնող քայլերի ձայներ:
1249
Անգամ, Անգլիայի նման երկրի համար, որը հայտնի է իր ուրվականներով, Պլակլին էապես առանձնանում է իր ուրվականների քանակով:
Որոշ սկեպտիկներ գտնում են, որ Պլակլիի բնակիչները ուղղակի տառապում են «տեսիլքամանիայով», սակայն շատ հաճախ ուրվականներին տեսնում են նաև այդ կողմերով պատահական անցնող մարդիկ:
imagesԳոյություն ունի կարծիք, որ այդ տեղանքում օդը անչափ բացասաբար է ազդում մարդու տեսողական օրգանների վրա, առաջ բերելով զգայախաբություներ և միրաժներ:

 

Նույն շարքից