Միջազգային Քաղաքականություն 

Սիրիական ընդդիմությունը կմասնակցի հակամարտության կարգավորմանն ուղղված Ժնեւյան բանակցություններին

analitik.am

Սիրիական ընդդիմությունը կմասնակցի միջսիրիական բանակցություններին, որոնք, ինչպես սպասվում է, հունվարի 29-ին կսկսվեն Ժնևում: Այս մասին հայտնել է բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալեմ ալ Մասլաթը: Կոմիտեն ստեղծվել է կառավարական պատվիրակության հետ երկխոսության համար:

«Մեր որոշումն է՝ մասնակցել «Ժնև-3-ին»՝ նրա խոսքը մեջբերել Է Sky News Arabia հեռուստաալիքը:

Ալ Մասլաթը նշել է, որ քաղաքական գործընթացը հիմնված է լինելու Ժնևի 2012 թվականի հունիսի 30-ին կոմյունիկեի վրա: Ընդսմին Սալեմ ալ Մասլաթն ընդգծել է, որ կոմիտեն հանդես է գալիս իր շարքերում ընդդիմադիր այն ուժերի ներկայացուցիչներին ընդգրկելու դեմ, որոնք ընդդիմության կազմում ընդգրկված չեն եղել անցյալ տարվա դեկտեմբերին Էր-Ռիադում կայացած հանդիպման արդյունքներով։

Նույն շարքից