Միջազգային Քաղաքականություն 

ԻՊ խմբավորումը նոր ահաբեկչություններ է ծրագրավորում Թուրքիայում

analitik.am

ԴԱԻՇ-ի զինյալները ցանկանցել են ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի 18 նահանգում և երկրում առաջացնել քաոս ու քաղաքացիական պատերազմ։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիայում ծայրահեղականների դեմ հակաահաբեկչական ռեյդերը սկսվել են նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին ԴԱԻՇ-ի կողմից Անկարայում կազմակերպված ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 102 մարդ։

Թերթի տվյալներով՝ բացահայտվել է Գազիանթեփ քաղաքում ԴԱԻՇ-ի մասնաճյուղը, որը ղեկավարել է իշխանություններից թաքնվող «էմիրը»։ Ոստիկանության տվյալներով՝ հենց նա է արձակել Անկարայում ահաբեկչություն իրականացնելու հրամանը։

Անվտանգության ուժերն առգրավել են նրա համակարգիչը, որում գտնվել են Թուրքիայում հարձակումների շարք իրականացնելու խմբավորման պլանները։ Թուրքիայում քաոս առաջացնելու պլանը ներառել է նախորդ տարվա նոյեմբերին Անթալիայում անցկացված G20-ի ֆորումի ժամանակ ահաբեկչություններ, Թուրքիայի 18 նահանգներում 25 կետերի վրա հարձակումներ, հիդրոէլեկտրակայանների վրա դիվերսիաներ։

Ահաբեկիչներն ունեցել են հարձակման բոլոր օբյեկտների քարտեզները և գործնական այլ տեղեկատվություն։ Բացի դրանից՝ նրանք հետախուզություն են իրականացրել այն շրջաններում, ուր պլանավորել են իրականացնել ահաբեկչություններ։ Նրանք խոցելի տեղեր են փնտրել հարձակումների համար։

Ենթադրվում է, որ ԴԱԻՇ-ը մշակել է Թուրքիայում միջէթնիկական խոշոր հակամարտություն հրահրելու պլաններ, որը պոտենցիալ առումով կարող էր վերաճել քաղաքացիական պատերազմի։ Օրեր առաջ Անկարայում ձերբակալվել են ԴԱԻՇ-ի 10 հավաքագրողներ։

Նույն շարքից