Հայաստան Ռազմական 

Խոնարհվում ենք հայրենքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների առջեւ. Սերյան Օհանյան

analitik.am

Հայկական զինված ուժերը իրենց գործունեության ընթացքում հաճախ ստիպված են լինում հետ մղել հակառակորդի սադրանքները, իսկ այս իրականության մեջ լինում են մարդիկ, որոնց կյանքի շնորհիվ է հնարավոր լինում կանխարգելել ու զսպել հակառակորդին՝ ստիպելով չխախտել հրադադարի գործող պայմանագիրը: Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Եվ մեր հերոսների կյանքն է, որ փրկում է մեր ժողովրդի արժանապատվությունը, միաբանում է մեր ժողովրդին: Ես ցանկանում եմ առիթից օգտվել ու ասել, որ մենք խոնարհվում ենք բոլորի առջև՝ անուն առ անուն: Երևի յուրաքանչյուր ընտանիքի վիշտը սփոփում է հասարակության կողմից ցավը կիսելը և ժամանակը: Ես ցանկանում եմ, որ մեր զոհված զինծառայողների, ազատամարտիկների ծնողները իմանան, որ իրենց որդիները հերոսներ են: Մենք պետք է հպարտություն ապրենք նրանց արիության համար, որովհետև իրականության մեջ հաղթանակների բերկրանքը մենք կարող ենք զգալ մեր արի զավակների սխրանքի շնորհիվ»,- ընդգծել է նախարարը:

Սեյրան Օհանյանը շեշտեց, որ առաջին հերթին բանակի տոնը հենց նրանց տոնն է: «Առաջին հերթին նրանց անձնուրաց, քաջարի, վճռական կեցվածքի շնորհիվ է, որ մեր բանակն այսօր կատարելագործվում է ու ապահովում է մեր անվտանգությունը»,- հավելեց Օհանյանը:

Նախարարը նաև հավելեց, որ հակառակորդի գնդակից զոհված զինծառայող Ռուբեն Ալեքսանյանի եղբորը, ով դեռևս ծառայության մեջ է, կտեղափոխեն իր բնակավայրին ավելի մոտ տարածք՝ ծառայությունը շարունակելու համար: Ռուբեն Ալեքսանյանի մայրը խնդրել է իր մյուս որդուն տեղափոխել ավելի մոտ զորամաս. նրա խնդրանք արդեն կատարվել է: Նախարարը հավաստիացրեց, որ տեղափոխման հրամանն արդեն կա ու Ռուբեն Ալեքսանյանի եղբայրն այլևս չի ծառայի առաջին գծի զորամասում:

Նույն շարքից