Հասարակություն Իրավական 

Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 16-ամյա տղան սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջկա և տղայի նկատմամբ. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով` այսօր` հունվարի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչաական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կարգադրությամբ նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիք Կարապետյանի որոշմամբ հորուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 138 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (բռնաբարությունը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) և 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (անառակաբարո գործողություն, գործողություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերել Էջմիածին քաղաքի բնակիչ, 16-ամյա Տ.Գ.-ին:

Ըստ նախնական տեղեկությունների` պարզվել է, որ վերջինս 2015 թ.-ի նոյեմբերին իրենց թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում մի քանի անգամ բռնաբարել և սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իրենց հարևանուհու` 5-ամյա Ա. Ա.-ի նկատմամբ:

Պարզվել է նաև, որ նա բռնի գործադրմամբ անառակաբարո գործողություններ է կատարել նաև Ա. Ա.-ի եղբոր` 10-ամյա Ս. Ս.-ի նկատմամբ:

 

Նույն շարքից