Հայաստան Ֆեյսբուք 

Սա խիստ մտահոգիչ ահազանգ է, որին հնարավոր չէ անտարբեր մնալ. Իդա Խաչատրյան

analitik.am

Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ոստիկանության տարածած հաղորդագրությունից տեղեկացա, որ գիշերը Ազատության հրապարակից ոգելից խմիչք օգտագործելու համար բերման ենթարկված անձանց մեջ եղել են երկու անչափահաս աղջիկներ:

Թե՛ որպես մայր և թե՛ որպես երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ, ինձ համար ոչ միայն անընդունելի է փաստը, որ անչափահասներին կարող են դրդել ոգելից խմիչք օգտագործելուն, այլ նաև այն, որ անչափահասները, այն էլ աղջիկներ, ուշ գիշերին կարող են լինել ոչ իրենց ծնողների կողքին:
Սա խիստ մտահոգիչ ահազանգ է, որին հնարավոր չէ անտարբեր մնալ: Ու մենք մեր լիազորությունների շրջանակում այսուհետ ավելի հետևողական ենք լինելու նման երևույթները բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներում:

Նաև ծնողներին մեկ անգամ ևս հորդորում եմ առավել ուշադիր լինել իրենց անչափահաս երեխաների անցուդարձին՝ նրանց զերծ պահելով անցանկալի գործողությունների հնարավոր հետևանքներից:

Նույն շարքից