Հասարակություն 

ՀԲ-ն կշարունակի Բնապահպանության նախարարության հետ համագործակցությունը

ՀՀ Բնապահպանության նախարարն այսօր` հունիսի 3-ին, ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ ավագ բնապահպան-մասնագետ Ադրիանա Դամիանովային, բնապահպան-մասնագետ Էսմա Կրեսոնին, ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ՝ ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանին և տնտեսագետ Տիգրան Կոստանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԲ կողմից իրականացվող «Օժանդակություն ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը, ներառումը և թափանցիկությունն ապահովելու նպատակով» դրամաշնորհային ծրագիրը:


ՀԲ ավագ բնապահպան-մասնագետ Ադրիանա Դամիանովան շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և հետագա սերտ համագործակցության հույս հայտնել:

 

Արամայիս Գրիգորյանն իր հերթին ընդգծել է. «Համաշխարհային բանկը երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունի Բնապահպանության նախարարության, ինչպես նաև մեր հանրապետության այլ գերատեսչությունների հետ: Ես հուսով եմ, որ ինձ հետ՝ իբրև նոր նախարարի, աշխատանքները ևս արդյունավետ ընթացք կունենան, և, նոր թափ հաղորդելով մեր համագործակցությանը, կկարողանանք էապես նպաստել ՀՀ բնապահպանական հարցերի բարելավմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը»:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել և պայմանավորվածություններ ձեռք բերել առաջիկայում առավել սերտ համագործակցություն ծավալելու ուղղությամբ:

 

Նույն շարքից