Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ նախագահի նախկին կինը՝ 58-ամյա Լյուդմիլա Պուտինան, ամուսնացել է 37-ամյա Արթուր Օչերետնիի հետ։
Ռուսական լրատվամիջոցներին հաջողվել է պարզել, թե ով է Լյուդմիլայի նոր երիտասարդ ամուսինը: Արթուրը գլխավորում է Միջանձնային հարաբերությունների զարգացման կենտրոնը, որը գտնվում է Լյուդմիլայի հովանու ներքո։
ՌԴ նախկին առաջին տիկնոջ նոր ամուսինը արվեստի, գրականության, սպորտի սիրահար է։ Նա ունի մեկ տղա, ով հետաքրքրվում է նկարչությամբ։


