Քաղաքականություն 

Հույս ունեմ շահել Ադրբեջանի կառավարության դեմ Հադիջա Իսմայլովայի գործը. Ամալ Քլունի

analitik.am

CNN-ի հաղորդավար Քրիստիան Ամանպուրին տված հարցազրույցում ձերբակալված լրագրող Իսմայլովայի պաշտպան, հայտնի փաստաբան Ամալ Քլունին հայտարարել է, թե հույս ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել Ադրբեջանի կառավարության դեմ լրագրող Հադիջա Իսմայլովայի գործը:

Նա ընդգծել է, որ լրագրողի դեմ մեղադրանքները, իբր, վերաբերում են հարկերից խուսափելուն, յուրացմանն ու չարաշահմանը: Քլունին չի կորցնում ՄԻԵԴ-ից արդար որոշում լսելու հույսը:

Հիշեցնենք, որ Հադիջա Իսմայլովան ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին: Նրան նախ մեղադրանք էին առաջադրել երկրի Քրեական օրենսգրքի 125 հոդվածով (ինքնասպանության հասցնելը), այնուհետեւ՝ մի քանի տնտեսական հոդվածներով: 2015 թվականի աշնանը լրագրողուհին 7.5 տարվա ազատազրկման դատապարտվեց եւ արդեն ավելի քան մեկ տարի ճաղերի հետեւում է:

Նույն շարքից