Առողջապահություն Հասարակություն 

Հնդկաստանում առանց գլխի կեսի և դուրս թռած աչքերով աղջիկ է ծնվել

Հնդկաստանում աղջիկ է ծնվել առանց գլխի կեսի և հսկայական, դուրս թռած աչքերով: Աղջիկը լույս աշխարհ է եկել բնական ծննդաբերությամբ։ Ամբողջ քաղաքը (Ամրոհա, Ուտտաչ-Պրադեշի նահանգ) հավաքվել է հիվանդանոցի շուրջ այդ արտասովոր երեխային տեսնելու;

Գինեկոլոգ Քուսում Լատան նշել է, որ երեխայի գանգն ինչպես հարկն է, չի ձեւավորվել, իսկ աչքերն անհամաչափորեն մեծ եւ բաց էին ծնվելու պահին: Գինեկոլոգի խոսքով, նման թերությունները պտղի մոտ կարող են ի հայտ գալ հղիության ընթացքում մոր սխալ և ոչ կանոնավոր սննվելու հետևանքով:

Դժբախտաբար, ծննդից երկու օր անց աղջիկը մահացել է սրտի կանգից: Բժիշկ Քումատի Լատայի խոսքով, զարմանալի է, որ նա այդքան երկար ապրել է:

Այժմ 32-ամյա մայրը, որը մինչ այդ արդեն 3 առողջ երեխա էր ծննդաբերել, դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է Dailymail-ը։

3078B78500000578-0-image-a-14_14534792370983078B78A00000578-0-image-a-15_1453479240500

Նույն շարքից