Հայաստան Մամուլի տեսություն Քաղաքականություն 

Հովիկ Աբրահամյանն ուզում է որդուն Երևանի քաղաքապետ դարձնել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Տևական ժամանակ խոսակցություններ են պտտվում, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամին, ապագայում դարձնել Երևանի քաղաքապետ, այս հողի վրա անգամ, ըստ լուրերի, լարվել են իր ու երբեմնի «ախպերացու» Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները:

Երեկ մենք տեղեկացրինք այս խոսակցությունների մասին գործող քաղաքապետին և հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ եք զիջել քաղաքապետի պաշտոնը մեկ ուրիշ երիտասարդի։ «Ես չեմ լսել նման խոսակցություն»,- ասաց երիտասարդ քաղաքապետը։ «Քաղաքապետի պաշտոնը Ընտրական օրենսգրքով և «Երեւանի մասին» օրենքով ընտրովի է և ավագանու միջից է ընտրվում, իսկ ավագանիների ցանկը հաստատում է համապատասխան կուսակցությունը: Այնպես որ, դա կուսակցության որոշելիքն է, և այսօր դրա մասին խոսելը վաղ է»,- հավելեց Տարոն Մարգարյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից