Եվրամիության կազմակերպած ԵՄ ավտոբուսի երրորդ շրջայցին և վիկտորինային մասնակցել են Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզի 927 քաղաքացի: Նրանցից 115-ը Եվրամիությանը վերաբերող հարցաշարին ճիշտ է պատասխանել: Հունիսի 4-ին վիճակահանությամբ, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան պատահականության սկզբունքով ընտրեց հարցաշարին ճիշտ պատասխանած երեք հաղթողների, ովքեր արժանացան հավաստագրի եւ մրցանակների:
Դեսպանից հավաստագրեր ստացան նաեւ «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի երկրորդ դասընթացի մասնակիցները: Թրայան Հրիսթեայի փոխանցմամբ, ակումբն արդեն իր տեղն ունի Հայաստանում եւ հստակ ուրվագծվում են կառույցի անելիքները: Դեսպանի խոսքով, շատ կարեւոր է, որ նույն հարկի տակ են հավաքվում մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր հետաքրքրություններ եւ օրակարգեր: Ակումբի գործունեությունից դեսպանը գոհ է, նրա գնահատմամբ, հանդիպումներին հնչում են սուր, դիպուկ եւ խելացի հարցեր:
Սկզբնաղբյուրը՝ armenpress.am