Հասարակություն Մամուլի տեսություն 

Ազատամարտիկի կողմից Նորք-Մարաշի զինված հանցախմբին զենք վաճառելու մասին տեղեկատվությունը հերքում են. «Ժամանակ»

«Լուր էր տարածվել, որ Նորք Մարաշում  զինված հանցախմբի գործով կալանավորված կալանավորված ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը ցուցմունք է տվել և խոստովանել, որ 2 ավտոմատ է վաճառել հանցավոր խմբի անդամներին։ Այս առթիվ մեր հարցին Առաքելյանի          պաշտպան Արայիկ Ալվանդյանն ասաց. «Սուտ է, չկա այդպիսի բան»։ Առաքելյանը ձերբակալման օրվանից առ այսօր որևէ քննչական գործողության չի մասնակցել և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից