Հայաստան Ռազմական Քաղաքականություն Ֆեյսբուք 

Մենք ձևավորել ենք բանակ, որը պատրաստ է ցանկացած պահի արժանի հակահարված տալ թշնամուն

analitik.am

Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայոց բանակի կազմավորումը առանցքային դեր ունեցավ նորանկախ Հայաստանի զարգացման առաջին իսկ տարիներին:

Դա փորձությունների ժամանակաշրջան էր, երբ մեր ազգային անվտանգության թիվ մեկ երաշխավորը կարող էր դառնալ մարտունակ բանակը:

1992 թվականի հունվարի 28-ից անցել է 24 տարի, և մենք հպարտությամբ փաստում ենք, որ ձևավորել ենք բանակ, որը համապատասխանում է ռազմական բոլոր չափորոշիչներին և պատրաստ է ցանկացած պահի արժանի հակահարված տալ մեր սահմանների անառիկությունը խախտելու յուրաքանչյուր փորձին։

Երբ մենք այժմ կարողանում ենք զարգացնել սեփական տնտեսությունը, երբ հայն իր օջախում կարողանում է աշխատել ու արարել, դա միայն հնարավոր է անել անառիկ սահմանների առկայությամբ, երբ վստահ ես, որ սահմանին կանգնած մեր տղաները սեփական կյանքով են պատրաստ պաշտպանել հայրենի սահմանները:

2015 թվականին թշնամին խախտեց ձեռքբերված միջազգային պայմանավորվածությունները և մի շարք ռազմական գործողություններ իրականացրեց, որոնց արդյունքում, ցավով եմ նշում, որ մենք ունեցանք մարդկային կորուստներ, բայց, դրան զուգահեռ, յուրաքանչյուր ոտնձգություն՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, հակառակորդը ստացավ արժանի հակահարված և պատժիչ ու կանխարգելիչ գործողություններից հետո թշնամուն կրկին ցույց տրվեց իր անկյունը:

Սա է մեր տեսակը, մեր կամային որակները, մենք երբեք առաջինը զենք չենք բարձրացնում, բայց մենք անգամ խաչը սրի ենք վերածում հանուն մեր երկրի պաշտպանության, հանուն Հայաստանի Հանրապետության զարգացման:

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց Ազգային բանակի կազմավորման 24 ամյակի կապակցությամբ, թող որ հայոց երկինքը լինի անամպ, թող որ սահմանի մեր տղերքը լինեն զգոն:

Սա հպարտության օր է:

Նույն շարքից