Հասարակություն գլխավոր 

Երևան-Դոնի Ռոստով և հակառակ ուղղությամբ 4 չվերթ է հետաձգվել

Ռուսական TASS-ի փոխանցմամբ՝ Դոնի Ռոստովի օդանավակայանում ձյան պատճառով 11 չվերթներ են հետաձգվել: հաղորդվում է, որ 2-ը՝ դեպի Երևան, ևս 2-ը՝ Երևանից Դոնի Ռոստով:

Երեւանի ժամանակով ժամը 10.30-ի դրությամբ հետաձգվել է 11 չվերթ, ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով, Պրահայից ժամանող օդանավն ուղարկվել է Կրասնոդարի օդանավակայան, որտեղից ուղեւորներին Դոնի Ռոստով կհասցնեն ցամաքային տրանսպորտով:

Նշվում է, որ այժմ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը ևառաջիկա ժամերին բոլոր չվերթները կկատարվեն, եթե եղանակը նորից չվատթարանա:

Նույն շարքից