Լրատվամիջոցներում բազմիցս շրջանառվում են տեսակետներ, թե հայոց եկեղեցու հոգևոր սպասավորներից շատերն ապրում են ճոխ կյանքով և վատնում հայոց եկեղեցուն նվիրաբերված գումարները: Այս պնդմանը, սակայն, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն բնավ համաձայն չէ: Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում եղած հարցազրույցի ընթացքում իր տեսակետը հայտնեց կաթողիկոսը:
«Մենք համամիտ չենք այն գնահատականին, որ հոգևոր առաջնորդները ցոփ ու շվայտ կյանքով են ապրում: Այդ հարցն ավելի շատ շահարկվում է. իրականության հետ որևէ առնչություն չունի»:
Կաթողիկոսն անդրադարձավ նաև HSBC բանկում իր անունով բացված հաշվեհամարին. «Կարծում եմ դուք ինքներդ այդ մասին լավ գիտեք: Այդ հարցին պատասխան տալն ավելորդ է: HSBC բանկում եղել է մի գումար, որը նվիրատվություն է եղել բարերարի կողմից երջանկահիշատակ մեր նախորդին: Նախորդի վախճանումից հետո այդ հաշիվը փոխակերպվել է մեր անունով»