Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

analitik.am

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ:

Մեր ազգային բանակը ստեղծվել է հազարավոր հայորդիների անկոտրում կամքի, բանակաշինության գործի նվիրյալների և հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ: Այս տարիների ընթացքում մեր բանակը գործով է ապացուցել իր մարտունակությունը, հանդիսանալով տարածաշրջանային անվտանգության ու կայունության կարևոր գործոն և շարունակում է վստահորեն ու պատվով կատարել իր առջև դրված խնդիրները: Հայոց բանակը նորանկախ Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից է, Հայաստանի Հանրապետության ու ազատագրված Արցախի ինքնիշխանության և անվտանգության երաշխավորը:

Կրկին շնորհավորում եմ մեր ժողովրդին, սպաներին ու զինվորներին՝ մեր հաղթանակած բանակի 24-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում խաղաղություն և բարեկեցություն: Փառք Հայոց բանակին:

Նույն շարքից