Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այսօր Եռաբլուրում էր:
Լրագրողներն, օգտվելով առիթից, վերջինիս հարց ուղղեցին այն օֆշորային սկանդալի մասին, որի հետ կապվում էր այս հոգևոր սպասավորի անունը:
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ի պատասխան ասաց. «Ես ձեր այս հարցին լուրջ չեմ վերաբերվում: Դրա հետ առնչություն չունեմ, ինչպե՞ս պատասխանեմ»:
Հարցերն այս թեմայով շարունակվեցին, լրագրողները փորձում էին ճշտել՝ Կճոյանն իրեն մեղավոր համարու՞մ է այդ գործում: Վերջինս, ի պատասխան այս հարցադրումների՝ պատասխանեց. «Դուք ինձ ձանձրացրիք: Խելո՛ք եղեք»: