Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլ»-ի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 777 ՏՍ 77 համարանիշի և Opel Vectra մակնիշի 34 ZA 761 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասն՝ shamshyan.com