Հայաստան Ռազմական Քաղաքականություն 

Մենք ունենք փոխգործունակ, մրցունակ, հաղթանակած բանակ. Սեյրան Օհանյան

analitik.am

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարը Եռաբլուրում էր: Վերջինս եկել էր իր հարգանքի տուրքը մատուցելու իր զինակից ընկերներին ու այն առյուծասիրտհայորդիներին, որոնց շնորհիվ այսօր ամուր ու անսասան են մեր երկրի սահմանները:

«Խորհրդանշական է այսօր, որ մենք առաջինն այցելում ենք Եռաբլուր՝ մեր մարտական ընկերներին եւս շնորհավորելու: Այսօր այստեղ յուրաքանչյուրի անունը լսելիս մեր միջով սարսուռ է անցնում, ցավն ու սխրանքը շաղախում, դարձնում է հպարտություն՝ մեր մարտական ընկերների ու բանակի համար, իսկ ապա՝ կարծրացնում, դարձնում պատասխանատվություն՝ այսուհետ սխալներ չգործելու համար»,- ասաց Պաշտպանության նախարարը:

Պարոն Օհանյանն անդրադարձավ նաև հայոց բանակի մարտունակությանը. «Մեր բանակի մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ տարածաշրջանում ունենք փոխգործունակ, մրցունակ, հաղթանակած բանակ: Այն ամեն օր մեր սահմաններում, Արցախում, շփման գծում իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց կերպով»:

Նույն շարքից