Միջազգային Քաղաքականություն 

Արսեն Ավակովը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

analitik.am

Ուկրաինական korrespondent.net-ը մեջբերել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ժողովրդական պատգամավոր Սերգեյ Լեշչենկոյին՝ նշելով, որ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը մեկ տարուց ավելի է, ինչ նախարարական պաշտոնը համատեղում է իտալական ընկերության տնօրենի պաշտոնի հետ, ինչն արգելված է ուկրաինական օրենքներով:

Սերգեյ Լեշչենկոն նշել է, որ ինքն Իտալիայում ձեռք է բերել ընկերության փաստաթղթերը, որոնց սեփականատերը Ավակովն է:

«Իտալիայի Ֆրոնզիոնե նահանգի առևտրա-արդյունաբերական պալատում ես ստացել եմ AvItalia S.R.L. ձեռնարկության գրանցման փաստաթղթեր: Համաձայն փաստաթղթերի՝ ընկերությունը հիմնվել է 2011-ին՝ անշարժ գույքի ղեկավարման համար: Ավակովը նշանակվել է նախարարի պաշտոնին 2014թ. փետրվարի 27-ին: 2015թ. ապրիլի դրությամբ շարունակում էր մնալ իտալական AvItalia S.R.L. ընկերության նախագահ»,- գրում է Լեշչենկոն:

Նրա խոսքով՝ 2015թ. ապրիլին Ավակովը՝ որպես AvItalia ընկերության նախագահ, անցկացրել է բաժնետերերի ժողով ու բաշխել ընկերության շահույթը Կիևի հյուրանոցներից մեկի իր համարում անցկացված ժողովում:

Պատգամավորը հայտնել է, որ համապատասխան փաստաթղթերը կուղարկի Ուկրաինայի անվտանգության ծառայություն, դատախազություն ու Ազգային ոստիկանություն:

Նույն շարքից