Հունվարի 28-ին, ժամը 13.05-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տրակտորը արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրանային հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «МТЗ-82» մակնիշի 19 LT 89 պետհամարանիշով տրակտորը: