Հասարակություն 

Նորք-Մարաշ վարչական շրջանը շնորհավորում է

Հայոց բանակի 24 ամյակի առթիվ հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներին և համայն մեր ժողովրդին:

Պետականության վերականգնման պայքարում ծնունդ առած հայոց բանակը հասակ է առել, կազմավորվել ու զորացել և այսօր արի ոգով ու առ հայրենին սիրով, մարտունակ ու պատրաստված` խաղաղության մեջ պահպանում է մեր հայրենիքի սահմանները:

Թող որ երկնառաք խաղաղությունը հաստատվի համայն աշխարհում և մարդկանց հոգիներում: Շնորհավոր տոնդ, հայ զինվոր, հայոց բանակ ու հայ ժողովուրդ։ Թող Աստված խաղաղության մեջ պահի մեր երկիրը, որ մեր զինվորները երբեք էլ իրենց բազկի ուժը ցույց տալու առիթ չունենան։

Փառք ու պատիվ Հայոց Բանակին ու հայ զինվորին:

49

Նույն շարքից