Հասարակություն 

Առնետի քյաբաբ վիետնամական ռեստորանում

Վիետնամի մայրաքաղաք Հանոյի արվարձաններից մեկում գտնվող ռեստորանն իր այցելուներին առաջարկում է արտառոց մի ճաշատեսակ, որը մարդկանց մեծ մասի մոտ միայն սրտխառնոց կառաջացնի, գրում է Daily Mail-ը:

Ռեստորանն առաջարկում է փայտիկի վրա առնետի քաբաբ, որը հարավասիական երկրներում համարվում է նրբուտեստ: 

Տարվա այս սեզոնին, երբ Վիետնամում հավաքում են բրնձի բերքը, և այդ պատճառով էլ շատանում են առնետները, երկրում սկսվում է այս կրծողների որսը:

Տեղացիների կարծիքով՝ այս կրծողների միսը շատ սննդարար նյութեր է պարունակում: Առնետի մսի 1կգ արժե 4-5 դոլար:

Նույն շարքից