Երկար ժամանակ է, որ մարդու ուղեղի գործունեության բոլոր ոլորտները ուսումնասիրող գիտնականները հետաքրքրված են երազների ուսումնասիրմամբ: Հարավկորեական նյարդակենսաբանների հետազոտություններից հետո կարելի է ասել, որ գոյություն ունեն երազներ, որոնց ժամանակ հնարավոր է տեսնել ապագան:
Մարգարեական երազներ կարող են տեսնել նուրբ զգայական մարդիկ, ովքեր կյանքի տարբեր իրավիճակներում շատ դյուրընկալ են:
Որպես կանոն, նման մարդիկ ակտիվորեն հետաքրքրվում են էզոթերիկայի թեմայով և ոգևորվում են երազատեսության գիտակցմամբ: Հետաքրքիր է, որ մարգարեական երազների գիտակցումը մեծամասամբ ունի տխուր բնույթ: Եթե երազը իրականություն է դառնում, ապա դա կամ վթար է, կամ ազդեցիկ մարդու սպանություն և կամ էլ այլ ձախորդություն:
Վիճակագրության համաձայն, հաճելի երազները ավելի քիչ են իրկանանում:
Ինչո՞վ է պայմանավորված, առայժմ պարզ չէ: Սակայն հաստատվել է, որ մարգարեական երազ տեսնելու հավանականությունը կազմում է 22 000/1 կարգով: Դա նշանակում է, որ 60 տարվա ընթացքումյ դուք հաստատ կտեսնեք գոնե մեկ երազ, որն իրականություն կդառնա: