Արգենտինական Սան-Մարտին-դե-լոս-Անդես վայրում գտնվող խորդանոցը, որտեղ գիշերել է հեղափոխական Էռնեստո Չե Գևարան, թանգարան է դարձել: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը՝ հղում անելով Clarin-ին:
Չե Գևարան այտեղ գիշերել է մոտոցիկլետով Լատինական Ամերիկա այցի ժամանակ՝ 1952 թվականին: Իր հետ ճանապարհորդել է նաև ընկերը՝ Ալբերտո Գրանադոն:
Այս վայրը վերականգնվել էր այն նպատակով, որպեսզի պահպանվի հասարակ գյուղական ոճը: Թանգարանում կարելի է տեսնել հազվագյուտ լուսանկաներ և իրեր: