Հասարակություն Իրավական 

Վաղի տեղի կունենա Ավետիսյանների սպանության գործով դատական հերթական նիստը

Վաղը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հերթական դատական արտագնա նիստը, որը կմեկնարկի ժամը 12:00-ին: Սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը տեղի կունենա ռուսական 102-րդ ռազմաբազայում:

Սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել՝ դատական նիստերը Շիրակի մարզի ընդhանուր իրավասության սատարանում անցկացնելու վերաբերյալ, սակայն, դատարանը մերժել էր միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ Քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով:

Նույն շարքից