Ռազմական գլխավոր 

Հայկական բանակն իր քաղաքականությունը կառուցում է ամեն մի ընտանիքից իր սեփական դեսպանն ունեցող ժողովրդի հետ. Սեյրան Օհանյան

Այս տարի մենք կտոնենք ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակման 25 տարեդարձը,  այն անկախության, որը կերտեց, պահպանեց ու պաշտպանեց հայկական բանակը, ուր այսօր զուրակոչվում են քսաներորդ դարը հաղթանականերով եզրափակելուց հետո վերստին անկախ և ինքնիշխան դարձած Հայաստանում և Արցախում ծնված պատանիները:

Այսօր Հայոց բանակի 24-ամյա տարեդարձի առթիվ իր ելույթում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքերով՝ ամեն օր երեկոյան անվանականչի ժամանակ իրենց կյանքը տված զինվորների անուններն ու հերոսությունները լսելիս մեզանից յուրաքանչյուրի մարմնով անցնող սարսուռը շաղախում է ցավն ու սխրանքը, հետո վերածում հպարտության, իսկ վերջում կարծրանալով դառնում պատասխանտություն՝ զրկելով սխալվելու իրավունքից:

«Բանակն այսօր բնութագրվում է ռազմավարական պլանավորմամբ, նախաձեռնողական կառավարման, ենթակաների աշխատանքի արդար գնահատման մշակությով, դինամիկ կերպով զարգացող ռազմարդյունաբերությամբ ու զենքի  ժամանակակից հեռավար և ճշգրիտ համակարգերի լավագույնս տիրապետող և բարձր պատրաստության անձնակազմերով: Առաջնագծի ամրացման ու դիրքապահ ծառայության անվտանգության ապահովման նպատակով իրականացվող լայնածավալ ինժեներական աշխատանքներով, բանակի ու հասարակության բոլոր շերտերի միջև կապ ամրապնդմամբ»,-ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ մեծածավալ աշխատանքներ են կատարվում նաև կադրային քաղաքականության, ռազմական կրթության ու գիտության, զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության, զորակոչի և գնումների ոլորտների թափանցիկ գործելակերպի, ինչպես նաև զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման ուղղությամբ:

«Հայկական բանակն այսօր իր պաշտոնական քաղաքականությունը կառուցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, մեր աշխատանքին օժանդակող յուրաքանչյուր կարող ուժի, ըստ էության, ամեն մի ընտանիքից իր սեփական դեսպանն ունեցող ամբողջ ժողովրդի հետ»,-նկատեց Սեյրան Օհանյանը:

Նույն շարքից