Այսօր «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը Եռաբլուրում էր: Նա զրուցել է մեր թղթակցի հետ՝ պատմելով հայոց բանակում առկա խնդրների, մեր զինվորների բարոյահոգեբանական պատրաստվածության, ինչպես նաև «Զինվորի մայր» ՀԿ-ի անելիքների մասին:
-Տինի՛ն Խաչատրյան, ի՞նչ եք կարծում, այսօր մեր բանակի առաջ ծառացած ամենամեծ խնդիրը ո՞րն է:
-Ամենամեծ խնդիրը սահմանների ապահովությունն է: Պիտի կարողանանք ապահովել մեր քաջ տղաների ապահովությունը: Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին, իսկ մայրերին համբերություն եմ մաղթում: Թող այլևս ոչ մի մոր աչքերից արցունք չհոսի:
-Դուք հաճախ եք լինում զորամասերում: Մեր զինվորների բարոյահոգեբանական պատրաստվածությունն ինչպե՞ս կգնահատեք:
-Մեր տղաների բարոյահոգեբանական վիճակը հիանալի է: Եթե համեմատենք տասը տարի առաջվա հետ, անշուշտ, պետք է ասենք, որ մեր բանակի հոգսերը շատ են թեթևացել: Մեր զինվորներն ամուր են ու տոկուն: Մենք ունենք հզոր ու կայացած բանակ: Մենք պիտի ամեն հարցում սատար կանգնենք մեր բանակին ու քաջ տղաներին:
-Նախորդ տարիների համեմատ բանակում կոռուպցիոն ռիսկերը շատացե՞լ են, թե՞ նվազել:
-Այս հարցում մեծ առաջխաղացում կա: Կոռուպսիոն ռիսկեր, իահրկե, կան, բայց ես ինքս էլ ջանում եմ իմ ուժերի ներածին չափով անել այնպես, որ բոլորի համար լինեն հավասար պայմաններ: Իսկ եթե նման բաներ են լինում, փորձում ենք ջրի երես հանել:
Հարցազրույցը վարեց Հ. Բալեյանը